Բաքվի մոտ կայծակնային պատերազմ չի ստացվի, կարծում է Ստեփան Գրիգորյանը

Բաքվի մոտ կայծակնային պատերազմ չի ստացվի, կարծում է Ստեփան Գրիգորյանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համբերություն դրսևորեն, քանի որ այդ հակամարտությունը չի կարող կարգավորվել մեկ օրում: Այդ մասին Երևանում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Առանց բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության և Արցախի ժողովրդի կամքի գործընթացը չի շարժվի տեղից»,- ասել է քաղաքագետը: Նա հոռետեսորեն է վերաբերվել բանակցություններից Ադրբեջանի դուրս գալու և Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությանը: Նրա խոսքերով, Բաքուն չի համարձակվի գնալ գերտերությունների կամքին հակառակ և պատերազմ սկսել Ղարաբաղում: «Կայծակնային պատերազմ չի ստացվի»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---