ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այսօր հիրավի կամավոր եւ իսկապես իրավահավասար բնույթ են կրում: Այսօր այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում տնտեսական գործոնները եւ փոխադարձ շահերի հաշվի առնելն առաջնային են դարձել: Առաջին հերթին նախագահը անհրաժեշտ է համարել նշել լայնածավալ համագործակցությունը էներգետիկայի եւ բանկային տեխնոլոգիաների բնագավառում: «Այսօր Հայաստանում գոյություն ունի մոտ 600 ձեռնարկություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: Ավելացել է նաեւ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարի կարծիքով,

Ռուսաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար: «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հարցերի ամենալայն շրջանակի առումով», - նշել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---