Շավարշ Քոչարյանն ու Գիեդրիուս Չեկուոլիսն անհրաժեշտ են համարում ղարաբաղյան կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորումը24 փետրվարի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի մանրամասները: Փոխնախարար Քոչարյանը դեսպան Չեկուոլիսին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև ընդգծեց Լեռնային Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարևորությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձևավորման և այդ ուղղությամբ առկա մեխանիզմների ամրապնդման և միջոցառումների իրականացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |