Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» 5:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Ցզյանսու Սայնտիին»

Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» 5:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Ցզյանսու Սայնտիին»

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբն անցկացրել է երկրորդ ստուգողական խաղը թուրքական հավաքի ընթացքում: «Շախտյորը» չինական Սուպերլիգայի ներկայացուցիչ «Ցզյանսու Սայնտիին» պարտության է մատնել 5:0 հաշվով:

Չինական թիմի դեմ խաղը «Շախտյորը» անցկացրել է երկու կազմով, իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում:

Թուրքական հավաքի վերջին խաղը Միրչա Լուչեսկուի սաներն անցկացնելու են փետրվարի 26-ին «Սպարտակի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---