ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել նորացված կայքի շնորհանդեսը

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել նորացված կայքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՊՆ նորացված կայքի (www.mil.am) շնորհանդեսը: «Մենք նպատակ ունեինք ավելացնել մեր տեղեկատվական զինանոցը, կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և աշխատանքի ոճ»,- կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ կայքը նորացնելիս հաշվի են առնվել Հայաստանում վերջերս անցկացված մյուս պաշտոնական գերատեսչությունների կայքերի ուսումնասիրությունները, և ՊՆ կայքը համապատասխանում է առաջադեմ միջազգային չափանիշներին: Նախարարի խոսքերով, նորացված կայքը կոչված է առավելագույն տեղեկատվություն տալ Հայաստանի պաշտպանական ոլորտի մասին և ամրապնդել բանակ-հասարակություն կապն ինտերակտիվ միջոցներով: Օհանյանը հավելել է, որ դա միայն ճանապարհի սկիզբն է, և հետագայում նախատեսում են նոր միջոցներ գտնել տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար` օգտագործելով ինտերնետը, բլոգերը և սոցիալական ցանցերը:

Իր հերթին, կայքի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հաղորդել է, որ կայքի դիզայնը լիովին փոխված է, այն ավելի մատչելի է օգտագործողների համար և կազմված է 3 մասերից` պաշտոնական լրահոս, տեղեկատվություն ռազմագիտական և ռազմակրթական հաստատությունների մասին և տեղեկատվական ռեսուրս-կենտրոն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---