ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արդարադատության հարցերով կոմիտեն հավանություն է տվել մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ 193-րդ բանաձեւին, որը, մասնավորապես, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում ԱՄՆ-ին դասեր քաղել անցյալի զանգվածային հանցագործություններից ապագայում դրանք կանխելու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, այժմ, Արդարադատության կոմիտեում բանաձեւի քվեարկությունից հետո, Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը արդեն կարող է ներկայացնել այն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը: Բանաձեւի հեղինակներից մեկը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը այդ կապակցությամբ նկատել է, որ ամերիկայն Կոնգրեսը «կարող է ի վերջո դուրս գալ 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության ճանաչման ճանապարհ»: Նշենք, որ 193-րդ բանաձեւը պաշտպանում են ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ավելի քան 100 անդամներ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---