Մարտի 8-ին Երևանի Կամերային թատրոնը հայ հանդիսատեսներին կնվիրի «Կաբարե» ներկայացումը

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական Կամերային թատրոնում կկայանա «Կաբարե» ներկայացումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեցին թատրոնում, այդ ներկայացումն ամենից շատ է համապատասխանում այս տոնին, քանի որ այն իր ժանրով թեթև և ուրախ է:

Թատրոնում պատմեցին նաև մարտին սպասվող ներկայացումների մասին` մարտի 1,2,9 - «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ», մարտի 5,6,11,12 - «Կառավարական համերգ», մարտի 8 - «Կաբարե», մարտի 19,20,26,27 - «Ի զեն», մարտի 25 - «Նազար, Նազար մինչև վերջ»: Մոտակա ամիսներին թատրոնում պրեմիերաներ չեն սպասվում, քանի որ թատերախումբը հյուրախաղերի է մեկնում: Ինչպես հաղորդեցին թատրոնում, պրեմիերաներ կլինեն մայիս ամսից հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---