ՀԱԿ-ը Հայաստանի վարչապետի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հրաժարականն է պահանջում

ՀԱԿ-ը Հայաստանի վարչապետի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հրաժարականն է պահանջում

PanARMENIAN.Net - Երևանում կայացած ցույցի արդյունքներով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն է ընդունել, որում պահանջում է Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի, Ոստիկանության պետի և այլ պաշտոնատար անձանց հրաժարականը:

Ընդունված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մինչև մարտի 15-ը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծել կամ վերսկսել փաստահավաք խմբի գործունեությունը: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է նաև մարտի դեպքերի զոհերի և տուժածների ընտանիքներին հատուցում տրամադրել, հանել Ազատության հրապարակում ցույց անցկացնելու վրա դրված արգելքը, դադարեցնել ՀԱԿ կողմնակիցների և ակտիվիստների հանդեպ բռնությունը, վերսկսել A1+ հեռուստաալիքի գործունեությունը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք վերջին ժամանակներս սրվել են:

Հայտարարության մեջ ընդդիմությունը նաև Հայաստանին կոչ է անում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունի մեջ բերել, վերականգնել բանակցությունների իրական ձևաչափը` ապահովելով ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին:

ՀԱԿ-ը նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Հայաստանի «կառավարող վարչակարգին»:

Ցույցի ժամանակ ընդունված հայտարարությունը ՀԱԿ-ին լիազորում է իշխանությունների հետ բանակցություններ վարել մոտակա ամիսների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

«Սա ոչ թե պարզապես քաղաքական հայտարարություն է, այլ համազգային պայքարի ծրագիր»,- ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ ՀԱԿ հաջորդ ցույցը կկայանա մարտի 17-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---