Հայաստանի ԱԳՆ. Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հետ գործընթացի վերսկսման միակ ճանապարհն է

Հայաստանի ԱԳՆ. Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հետ գործընթացի վերսկսման միակ ճանապարհն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Ադրբեջանի համար: Այդ մասին ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, սատարեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատասխանելով թերթի հարցին այն մասին, թե արդյոք Անկարան հետ կանգնեց Հայաստանի հետ գործընթացից Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով, Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանն ավելի շատ պատճառ ուներ խոսելու նախապայմանների մասին, քան թուրքական կողմը:

Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է վերսկսել Թուրքիայի հետ գործընթացը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ դրա համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ` հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումն առանց նախապայմանների` pacta sunt servanda սկզբունքի համաձայն:

«Եթե թուրքական կողմը պատճառ է փնտրում, որպեսզի երկարաձգի Արձանագրությունների վավերացումը, ապա նա միշտ կարող է գտնել»,- հիշեցրել է նախարարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---