Վրաստանում կարող են օրինականացնել մարիխուանան

Վրաստանում կարող են օրինականացնել մարիխուանան

PanARMENIAN.Net - Վրաստանում պատրաստվում են օրինականացնել մարիխուանան: Այդ մասին գրել է վրացական «Վերսիա» թերթը: Թերթի հաղորդմամբ, մարիխուանայի օրինականացման նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին և մոտ ժամանակներս ծրագրվում է բացել ակումբներ, որտեղ կարելի կլինի մարիխուանա ծխել:

Թերթը բերում է նաև բժիշկների տեսակետը, որոնք հանդես են գալիս թմրանյութերի, այդ թվում և թույլ թմրանյութերի օգտագործման դեմ: Բժիշկ Նինո Կալանդաձեի խոսքով, մարիխուանան հորմոնալ ֆոնի խախտում է առաջացնում տղամարդկանց մոտ և անպտղություն կանանց մոտ: «Մարիխուանայի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ, ցերեբրալ ատրոֆիա, ուշաթափություններ, քրոմոսոմների վնասում և շիզոֆրենիա»,- նախազգուշացնում է Կալանդաձեն, հաղորդում է Նովոստի.ge-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---