Ադրբեջանական գործոնը մեծ դեր է կատարում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ

Ադրբեջանական գործոնը մեծ դեր է կատարում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Ինչ էլ ասեն թուրք քաղաքական գործիչները մինչև հունիսի 12-ը՝ մինչ խորհրդարանական ընտրությունները, պետք չէ զարմանալ: Երկրում նախընտրական քարոզարշավ է գնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ադրբեջանական քարտը հաղթաթուղթ է ազգայնականների համար, իսկ ադրբեջանական գործոնը մեծ դեր է կատարում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ:

«Պետք չէ մոռանալ, որ Արևելյան Թուրքիայում բնակվում են մի քանի միլիոն ադրբեջանցիներ: Այդ խմբերին է հասցեագրված բոլոր քաղաքական կուսակցությունների քարոզարշավը, ներառյալ ԱԶԿ-ն»,-ասել է Իսկանդարյանը:

Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական հակամարտություն սկսվի, Անկարան կարող է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱԳ նախարարի խորհրդական, պրոֆեսոր Բյուլենթ Արասը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---