Արտակ Զաքարյան. ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան խնդրի լուծման հարցում այլընտրանք չկա 7 մարտի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն իրավասու է միջնորդական առաքելություն իրականացնել ղարաբաղյան կարգավորման մանդատի շրջանակներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում: Նա հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարություններն արդեն հայտարարել են Ռուսաստանի խաղաղապահ նախաձեռնություններին սատարելու մասին: Զաքարյանը նշել է նաև, որ Ադրբեջանն երբեմն փորձում է կասկածի տակ դնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության այլընտրանք չունենալու հարցը, ինչպես նաև հայտարարում է, որ կարող է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Նա հավելել է, որ ռազմատենչ ճարտասանությունը վկայում է Ադրբեջանի դիվանագիտական անհաջողությունների մասին, իրեն ձեռնատու հունով բանակցային գործընթացը տանելու անհաջող փորձերի մասին: Այդ առնչությամբ պատգամավորը նշել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համոզի և նույնիսկ ստիպի Ադրբեջանին կառուցել իր քաղաքականությունը բանակցային գործընթացի շրջանակներում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |