Սոչիում գտել են Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու ձևաչափը, գտնում է հայ փորձագետը

Սոչիում գտել են Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու ձևաչափը, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը հերթական հանդիպում էր, սակայն, առանձնահատուկ էր այն առումով, որ Մայնդորֆի հռչակագրից հետո կողմերը կրկին պարտավորություն ստանձնեցին զսպվածություն հանդես բերել հակամարտության գոտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Անշուշտ, ընդունված հայտարարությունը հազիվ թե տևական բնույթ կրի, սակայն, կարևոր է, քանի որ Աստանայի գագաթնաժողովից հետո պարզ չէր, թե ինչ ձևաչափով պետք է շարունակվեն բանակցությունները: Սոչիում ձևաչափը գտնվեց՝ կողմերը կշարունակեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ և Մոսկվայի նախաձեռնած եռակողմ հանդիպումների միջոցով»,-ասել է հայ փորձագետը:

Այնուամենայնիվ, Մինասյանի խոսքերով, Սոչիի հայտարարությունը չի կարելի դիվանագիտական հաղթանակ համարել Երևանի համար: «Բոլորը սպասում էին, որ կողմերը կպայմանավորվեն դիպուկահարներին առաջնային գծից ետ քաշելու վերաբերյալ: Սակայն Ալիևը փորձեց փրկել դեմքը և Սոչիի հանդիպման արդյունքն առավելագույնն էր, ինչ կարելի էր ստանալ այժմ Ալիևից»,-ասել է Սերգեյ Մինասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---