Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները երկրորդ պլան են մղվել, վստահ է Սերգեյ Մինասյանը 7 մարտի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները ետին պլան են մղվել: Ներկա դրությամբ ղարաբաղյան գործընթացի առաջին պլանում հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտահետազոտական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Այժմ Մադրիդյան սկզբունքները երկրորդական նշանակություն ունեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնություն կա: Ե'վ Մոսկվան, և' Վաշինգտոնը, և' Փարիզը հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք է ռազմական գործողություններ սկսվեն: Այդ հարցում ընդհանուր համաձայնություն կա»,- ասել է Մինասյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |