«Արևելյան գործընկերության» երկրները պետք է մասնակցեն ԵՄ ռազմական գործողություններին, գտնում է Լեհաստանի պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Լեհաստանը մտադիր է «Արևելյան գործընկերության» երկրներին մասնակից դարձնել Եվրամիության առաքելություններին ու ռազմական գործողություններին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը՝ ելույթ ունենալով ԵՄ նախագահության առաջնայնությունների մասին անվտանգության ու պաշտպանության ոլորտում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, այժմ միայն Ուկրաինան է նման համաձայնագիր կնքել, սակայն Լեհաստանը ցանկանում է, որ «Արևելյան գործընկերության» մյուս մասնակից երկրները (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա) ևս միանան այդ գործընթացին

Այլ նախապատվությունների թվում նախարարը նշեց նաև արդիական սպառազինությունն ու ԵՄ ռազմական խմբերի ամրապնդման անհրաժեշտությունը, որոնք վաղուց ստեղծվել են յուրքանչյուր երկրում, սակայն չեն օգտագործվում: Կլիխը առաջնային համարեց նաև ԵՄ-ՆԱՏՕ հարաբերությունների բարելավումը:

Լեհաստանը կստանձնի նախագահությունը ԵՄ-ում 2011թ. հուլիսի 1-ին Հունգարիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---