Cosmopolitan հանրահայտ ամսագիրն արդեն հասանելի է հայերեն լեզվով 7 մարտի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Cosmopolitan հանրահայտ ամսագիրն արդեն լույս կտեսնի հայերեն լեզվով: «Ամսագրում կան բոլոր այն բաժինները, որոնք կարող են հետաքրքրել կնոջը` արտաքին և ներքին գեղեցկություն, նորաձևություն, տղամարդկանց և կանանց միջև հարաբերություններ»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Cosmopolitan ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը` ավելացնելով, որ Հայաստանը Cosmopolitan «ընտանիքի» 63-րդ անդամն է: Ընդ որում, նա հաղորդել է, որ ամսագրի դիզայնն ու խմբագրական կոնտենտն ամսագրի գործընկերների` Hearst Magazines International-ի մշտական ուշադրության կենտրոնում են: Cosmopolitan Հայաստան-ի հրատարակիչ Գագիկ Եղիազարյանն իր հերթին ասել է, որ ամսագիրը մասնավորապես նախատեսված է երիտասարդ կանանց համար: Նրա խոսքով, ապագայում Media Partners ընկերությունը մտադիր է երկիր բերել նաև այլ բրենդային հրատարակություններ, որոնք կարող են հետաքրքրել թե' տղամարդկանց, և թե' կանանց: Ամսագրի առաջին համարի շապիկին ամերիկահայ հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |