Երևանում բացվեց Նանա Արամյանի «Սև մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը 7 մարտի 2011 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Նանա Արամյանի «Սև մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված են 20 գեղանկարչական և 8 գրաֆիկական աշխատանքներ: Նկարները կատարված են նեո-սյուրռեալիզմի ոճով, սակայն զգացվում է ֆուտուրիզմի և մետաֆիզիկական արվեստի ազդեցությունը: «Այսօր այստեղ ներկայացված են աշխատանքներ, որոնք ես նկարել եմ վերջին երկու տարիների ընթացքում: Մինչ այդ ես զբաղվում էի համակարգչային դիզայնով և գրաֆիկայով: Բայց քանի որ ես մասնագիտությամբ նկարիչ եմ, որոշեցի վերադառնալ ավանդական արվեստին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Նանա Արամյանը: Սա նկարչուհու թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց Հայաստանից բացի այս աշխատանքները ցուցադրվել են նաև Ֆլորենցիայում: Աշխատանքները կցուցադրվեն մինչև մարտի 19-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |