Ուղիղ բանակցությունները Սերբիայի ու Կոսովոյի միջև չեղյալ են հայտարարվել

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին կայանալիք առաջին ուղիղ բանակցությունները Կոսովոյի ու Սերբիայի իշխանությունների միջև չեղյալ են հայտարարվել: Նման հայտարարություն է արել Կոսովոյի վարչապետի տեղակալ Միմոզա Կուսարի-Լիլը: Ըստ նրա, Կոսովոյի պատվիրակությունը չի մեկնել Բրյուսել, քանի որ «կառավարությունը որոշել է սպասել, թե երբ խորհրդարանը կմշակի ու բանաձև կընդունի առաջիկա երկխոսության մասին»: Ինչպես հայտնել է Կուսարի-Լիլը, դա տեղի կունենա մարտի 10-ից ոչ շուտ, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է քվեարկել իշխանությունների առաջարկած բանաձևի օգտին: Պատգամավորները մտադիր են ճշտել բանակցողների լիազորությունները:

Մինչդեռ Կոսովոյի «Ինքնորոշում» շարժման ներկայացուցիչները ընդհանրապես կոչ են արել հրաժարվել Բելգրադի հետ երկխոսությունից: Սերբիայի կառավարությունը կամ ԵՄ-ն դեռ չեն արձագանքել:

Ինչպես արդեն ասվել էր, կողմերը բանակցություններում պետք է քննարկեին տեխնիկական հարցեր՝ մաքսակետերի ստեղծում, ավիահաղորդակցություն, Կոսովոյում սերբական փոքրամասնության կյանքին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---