Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում ներդրումային պոտենցիալը գնահատվում է 200 մլն դոլար

Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում ներդրումային պոտենցիալը գնահատվում է 200 մլն դոլար

PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետազոտության համաձայն, որն անցկացվել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության 100 ներկայացուցիչների շարքում, պարզ է դարձել, որ երկրի արդյունաբերական հատվածը կարող է խնայել իր էներգետիկ ծախսերը մինչև 14,5 տոկոսով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի տարածաշրջանի հարցերով IFC ղեկավար Թոմաս Լյուբեքը: Նրա խոսքերով, այդ նպատակով ձեռնարկությունները պետք է ներդրումներ իրականացնեն իրենց արտադրության մեջ էներգաարդյունավետության բարձրացման համար:

Դրա հետ կապված` Լյուբեքը նշել է, որ անցկացված հարցումի արդյունքները վկայում են այն մասին, որ հայկական ընկերությունները մոտ ապագայում ունեն 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ անելու ծրագրեր, ինչը կազմում է ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարի շուկայի պոտենցիալ Հայաստանում:

Մարտի 10-ին Երևանում բացվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) կազմակերպված «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ և Ավստրիայի ֆինանսների նախարարության ու Հայաստանի էներգետիկայի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---