Հայաստանում առաջարկում են կարգապահական մեկուսարանը փոխարինել կարգապահական վաշտով![]() 10 մարտի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերում կարգապահական կանոնադրության մասին օրենքի ընդունումը նպաստելու է հայկական բանակի մարտունակության բարձրացմանը: Այդ մասին «Հայաստանի ԶՈՒ կարգապահական կանոնադրության մասին» օրինագծի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: «Նոր օրենքի անկյունաքարն այն է, որ առաջարկվում է կարգապահական կալանքը փոխարինել կարգապահական վաշտով, քանի որ զինծառայողի կարգապահական կալանքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- ասել է Նազարյանը: Իր հերթին ՀՀ ՊՆ իրավաբանական բաժնի պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը նշել է, որ նոր օրենքով զինծառայողն իրավունք ունի վիճարկել հրամանատարի հրամանը և դրա հետ կապված համապատասխան արձանագրություն ներկայացնել: Նա նշել է, որ օրինագծի համաձայն, հրամանատարի հրամանը չկատարելու համար սպան չի կարող պատասխանատվության ենթարկվել, եթե դա արդարացված էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |