Երևանը պատրաստվում է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համանախագահների այցին

Երևանը պատրաստվում է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համանախագահների այցին

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի համանախագահներ Ջոն Փրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մաիրա Զոհրաբյանը, երկօրյա այցի ժամանակ համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ ղեկավարության, կոալիցիոն ուժերի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ:

«Դա կլինի հերթական փաստահավաք առաքելությունը: Փրեսկոտն ու Ֆիշերը ժամանում են Երևան ծանոթանալու համար Հայաստանի կողմից ԵԽԽՎ խորհուրների կատարման ընթացքին:

Ակսել Ֆիշերը, որը վերջերս փոխարինել է Գորան Լինդբլանդին, Երևան կժամանի առաջին անգամ:--ԿԱ—

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---