Նովրուզ Բայրամի շրջանում Հայաստան կարող են այցելել ավելի քան 30 հազար պարսիկներ![]() 14 մարտի 2011 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների թիվը, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրզիմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Եթե 2009-ին, անցկացված դիտարկման համաձայն նրանց թիվը կազմել է ավելի քան 80 հազար, ապա 2010-ին արձանագրվել է 40 տոկոս աճ` շուրջ 120 հազար»,- ասել է նա: Հայաստան այցելող պարսիկ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելանում է մահմեդական Նոր տարու` Նովրուզ Բայրամի շրջանում, որը սկսվում է մարտի 21-ին և տևում է 13 օր: Ապրեսյանի խոսքերով, այս շրջանում աճը 2009-ի համեմատ կազմել է 40-50 տոկոս: Նրա խոսքերով, Նովրուզ Բայրամի շրջանում Հայաստան կարող են այցելել ավելի քան 30 հազար իրանցիներ: Վերջին տարիներին անցկացվել է պաշտոնական դիտարկում, որի համաձայն պարզվել է, որ միջինը Իրանի մեկ քաղաքացին կարող է ծախսել 700-800 դոլար, սակայան Մեխակ Ապրեսյանը ենթադրում է, որ այդ գումարը կարող է հասնել 1000 դոլարի` առանց հաշվի առնելու տրանսպորտային ծախսերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |