Լուսնի մերձեցումը բնական երևույթ է և Երկրին ոչնչով չի սպառնում, հայտարարում է հայ մասնագետը![]() 16 մարտի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Լուսնի մոտեցումը Երկրին բնական երևույթ է և սպառնալիք չի ներկայացնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքերով, նման երևույթ տեղի է ունեցել 1974-ին և 1992-ին: Ավելին, 1912-ին, երբ Լուսինը կրկին մոտեցել է Երկրին, նրանց միջև հեռավորությունը կազմել է 356 375 հազար կմ (դա ավելի մոտ է, քան լինելու է մարտի 19-ին): «Լուսնի մոտեցումը Երկրին տեղի է ունենում միջինը 18 տարին մեկ անգամ»,- հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և հավելել, որ խուճապային տրամադրություններն անհիմն են: Նա նշել է, որ 2034-ին Լուսինը Երկրին ավելի շատ է մոտենալու, քան մարտի 19-ին: Մարտի 19-ին Լուսինը մոտենալու է Երկրին 356 577 կմ հեռավորության վրա: Մի շարք մասնագետների հաղորդմամբ, դա սպառնում է Երկրին բնական կատակլիզմնմերով. հրաբուխների ժայթքում, երկրաշարժեր, ջրհեղեղներ: Բացի դրանից, Լուսնի մերձեցումն ազդելու է Երկրի կլիմայի վրա առաջիկա տարիներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |