Մեխիկոյում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը

Մեխիկոյում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը

PanARMENIAN.Net - Մեքսիկայի մայրաքաղաքում մարտի 11-27-ը Ազգային կինոարխիվը եւ «Պլանետա» կինոթատրոնը` «Սինեմապլանետա» 3-րդ փառատոնի շրջանակներում կցուցադրեն Հարություն Խաչատրյանի «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերարարձը» եւ «Սահման» ֆիլմերը, որոնցից վերջին երկուսը կցուցադրվեն երեք անգամ Մեքսիկայի ազգային կինոարխիվը ոչ միայն Մեքսիկայի ամենամեծ ֆիլմադարանն է, այլեւ հանդիասանում է քաղաքի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, որն ունի 8 դահլիճ և ամեն ամիս ցուցադրում է Մեքսիկայի և աշխարհի կինոյի լավագույն նմուշները։

Հարություն Խաչատրյանը երկրորդ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերը կցուցադրվեն Ազգային կինոարխիվում: Մինչ այդ 2011 թվականի փետրվարի 25-ին և 26-ին Մեխիկոյում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», «Մենք», «Վերջ», «Կյանք», «Տարվա եղանակներ» և «Մեր դարը» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

2009 թվականից ի վեր Հարություն Խաչատրյանի ֆիլմերը հետահայաց ցուցադրումները կայացել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր կինոփարատոներում և կինոկենտրոններում, ասվում է «Ոսկե ծիրանի» մամլո հաղորդագրության մեջ։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ հուլիսի 11-17-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---