Ընդդիմության ղեկավարները ցուցարարներին դեպի Ազատության հրապարակ են առաջնորդում

Ընդդիմության ղեկավարները ցուցարարներին դեպի Ազատության հրապարակ են առաջնորդում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել դեպի Ազատության հրապարակ շարժվել: «Մենք պետք է կյանքի կոչենք հանրահավաքների անցկացման մեր իրավունքը և մեր ցույցը շարունակենք այնտեղ: Ժամանակն է, որպեսզի վճռական քայլ կատարենք մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար»,- ասել է ՀԱԿ համակարգողը, դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը:

Ամբոխը ոգևորությամբ է արձագանքել դեպի Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին:

Ներկա պահին հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, 20-30 հազար մարդ է մասնակցում:

Ազատության հրապարակը ներկա դրությամբ շրջապատված է ոստիկանության ուժեղացված ջոկատներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---