Ասիայի տարածաշրջանը մեծ ավանդ է ունեցել 2010-ի HSBC խմբի շահույթի ապահովման հարցում

Ասիայի տարածաշրջանը մեծ ավանդ է ունեցել 2010-ի HSBC խմբի շահույթի ապահովման հարցում

PanARMENIAN.Net - HSBC խմբի հրապարակված շահույթը մինչև հարկումն ավելի քան կրկնապատկվել է` կազմելով 19 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ մասին մարտի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Հիմնական գործունեությունից շահույթը մինչ հարկումը աճել է 5 միլիարդ դոլարով կամ 36 տոկոսով` կազմելով 18.4 միլիարդ դոլար:

«2010-ին HSBC խմբի ներկայության բոլոր հատվածները և տարածաշրջաններն ապահովել են շահույթ, ընդ որում ամենամեծ ավանդը բաժին է ընկել Ասիային»,- ասել է նա: 2010-ին ապահովվել է վարկային ավանդների աճ 8 տոկոսով, ինչը կազմել է 1 տրիլիոն դոլար, իսկ ներգրավված ավանդներն աճել են 7 տոկոսով և կազմել 1.2 տրլն դոլար: Միաժամանակ, Քլիֆորդի խոսքերով, կրճատվել են անտոկոս վարկերի կորուստները` կազմելով 14 մլրդ դոլար: 2010-ի ընթացքում խումբը հայտարարել է շահաբաժինների վճարման մասին 6.3 մլրդ դոլարով:

«Եթե ամփոփել արդյունքները, ապա 2010-ի արդյունքները բավական լավ են եղել, որի հետևանքով HSBC-ն ամրապնդել է իր դիրքերը շուկայում: Բնական է, այս տարի և հաջորդ տարի սպասվում են մեծ դժվարություններ HSBC գործունեության համար, միաժամանակ կան նաև լավ հնարավորություններ, որոնք կապված են Չինաստանի տնտեսության աճի, տնտեսական գլոբալացման հետ, ինչն ապահովելու է բանկային ծառայությունների պահանջարկի աճ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---