Մինչև 2023-ը Թուրքիան նախատեսում է կառուցել ևս 3 ԱԷԿ

PanARMENIAN.Net - Մինչև 2023-ը Թուրքիան նախատեսում է կառուցել ևս 3 ատոմային էլեկտրակայաններ: Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախարարը հայտարարել է այն մասին, որ ղեկավարության պլանների մեջ մտնում է երեք ԱԷԿ-երի շինարարություն:

Առաջին ԱԷԿ-ը` «Ակույուն», Թուրքիան կառուցելու է Ռուսաստանի հետ միասին:

Երկրորդ ԱԷԿ-ը կառուցվելու է Սինոպում: Հետաքրքիր է, որ երկրորդ ԱԷԿ-ը Թուրքիայի կառավարությունը մտադիր է ստեղծել Toshiba և Tepco ճապոնական ընկերությունների հետ, որը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատորն է:

Նախարարը երրորդ կայանի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---