ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել ուժի համատարած կիրառումը Լիբիայում

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել ուժի համատարած կիրառումը Լիբիայում

PanARMENIAN.Net - Ըստ հաղորդագրությունների, Լիբիայի հանդեպ օդային հարձակումների ընթացքում հարվածներ են հասցվել նաև ոչ ռազմական օբյեկտներին Տրիպոլիում, Տարխունայում, Մաամուրում, Ժմեյլում: Արդյունքում, զոհվել է 48 խաղաղ բնակիչ և մոտ 150-ը՝ վիրավորվել է: Մասնակիորեն փլուզվել է սրտաբանական կենտրոնը, տուժել են ճանապարհներն ու կամուրջները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Այս առնչությամբ կոչ ենք անում համապատասխան պետություններին դադարեցնել ուժի համատարած կիրառումը Լիբիայում: Ռուսաստանն ելնում է ԱԽ 1973 բանաձևից բխող մանդատի օգտագործման անթույլատրելիությունից, որի ընդունումը միանշանակ քայլ չէր, հասնելու համար այն նպատակներին, որոնք դուրս են գալիս բանաձևի դրույթների շրջանակներից, որոնք նախատեսված էին միայն քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,-ասել է նա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---