Լուկա Բեբիչն կարևորում է Հայաստանի ու Խորվաթիայի խորհրդարանների գործակցության ակտիվացումը21 մարտի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջև տեղի ունեցավ առանձնազրույց: Ողջունելով Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Բեբիչի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Խորվաթիայի հետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը նույնպես անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացումը, քանի որ նրա կարծիքով խորհրդարանները մեծ դեր ունեն միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Պարոն Բեբիչը նշեց, որ առավոտյան այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է տեսածով: Նրա խոսքով հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ ունեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |