Twitter-ում հայտնվել են Լիբիայի երկնքում թռչող ռազմական օդաչուների խոսակցությունները

Twitter-ում հայտնվել են Լիբիայի երկնքում թռչող ռազմական օդաչուների խոսակցությունները

PanARMENIAN.Net - Նախկին հոլանդացի զինծառայողը եթերից ձայնագրել է ռազմական օդաչուների տեղեկատվությունը, որոնք մասնակցում են Լիբիայում «Արևածագ. Ոդիսևս» գործողությանը, և զետեղել է այն Twitter-ում, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Օդաչուների օգտագործած կարճ հաճախականությունները կարող են որսալ նաև ռադիոսիրողները: Նախկին զինվորականը պատմել է, որ արել է դա իմանալու համար ճշմարտությունը՝ առանց որևէ քարոզչության: Ըստ թերթի, մեկ այլ ռադիոսիրող ինտերնետում զետեղել է Լիբիայի երկնքում հայտնված անտեսանելի B-2 ինքնաթիռների ակտիվության մասին տվյալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---