2011թ. Հայաստանի երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կշարունակվի

2011թ. Հայաստանի երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կշարունակվի

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև համագործակցությունը 2011-ին ևս կշարունակվի: Աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը և հաճելի պահեր պարգևելու հանդիսատեսին:

«Դժվար է գերագնահատել դասական երաժշտության դերը երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության տեսակետից: Մեր հասարակությունը` հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր և լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության նպատակը մեկն է` մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործություններին: Վստահ ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ու Հայաստանի պետական երիտասարդական երգչախմբի ավյունը միանալով իրար` նոր որակ են տալու»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ձեռքբերումները վկայում են համագործակցության դրական արդյունքի մասին: Հանդիսատեսի ջերմ ծափահարությունները ապագայի հանդեպ հավատով և հայրենիքում ապրելու և ստեղծագործելու ցանկությամբ են լցնում երիտասարդ երաժիշտների սրտերը` նպաստելով մեր մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Այս առումով ամենահիշարժանը 2010 թվականին անցկացրած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում կայացած «ՍարյանՖԵՍՏ» համերգաշարն էր:

2011-ը նույնպես խոստումնալից է: «Միրզոյան Բաբաջանյան ՖԵՍՏ»-ի շրջանակներում նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Բացի այդ, Երևանում համերգներ կկազմակերպվեն աշխարհահռչակ մենակատարներ Կոնստանտին Օրբելյանի, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Նարեկ Հախնազարյանի և այլոց մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---