Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է շարունակել իր «Ազատության ծոմը»

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է շարունակել իր «Ազատության ծոմը»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական է տրամադրված իր հացադուլը շարունակելու հարցում: Ինչպես հայտարարել է Ազատության հրապարակում մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը, 8 օրերի ընթացքում նրան մոտեցել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնց թվում`մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք կոչ են արել նրան դադարեցնել հացադուլը: «Ես ըմբռնումով և մեծահոգությամբ եմ վերաբերվում քաղաքացիների և քաղաքական գործիչների թե խորհուրդներին, թե քննադատությանը: Ես` որպես Հայաստանի քաղաքացի, օգտվում եմ իմ սահմանադրական իրավունքից` հացադուլ անցկացնելով Ազատության հրապարակում»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, որքան նրան թույլ կտան սեփական ուժերը: Նա նաև հաղորդել է, որ բժիշկները նրան այցելում են ամեն օր, և նրանց կարծիքով, Հովհաննիսյանի առողջությանը վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---