Ալեքսանդր Անյուկով. Հայաստանի հավաքականի հետ խաղը ծանր է լինելու, սակայն, հուսով եմ՝ կհաղթենք

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Անյուկովը պատմել է մարտի 26-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի մասին:

«Ես գտնում եմ, որ մեր մրցակիցը շատ դժվար մրցակից է,-մեջբերում է Անյուկովին gazeta.ru-ն:-Առավել ևս, որ Հայաստանի հավաքականը սեփական դաշտում է խաղալու, որտեղ նա լավ աջակցություն ունի: Այնպես որ, խաղը դժվար է լինելու: Հուսով եմ, որ մենք կհաղթենք»:

Անյուկովը հայտագրված է այն 22 ֆուտբոլիստների ցանկում, որոնք պատրաստվում են Հայաստանի և Քաթարի հավաքականների հետ խաղին, սակայն Երևանում նա չի մասնակցի խաղին երկու դեղին քարտերի պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---