Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը մտադիր չէ հացադուլ անող կալանավորներով զբաղվել առանց ազգականների դիմումների՞22 մարտի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպել են մարտի 12-ին հացադուլ հայտարարած Մանուկ Սեմերջյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունից: Գործակալության զրուցակիցը հաղորդեց, որ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ականջ են դրել Նուբարաշեն ՔԿՀ-ում առկա պայմանների վերաբերյալ Սեմերջյանի բողոքներին, ինչպես նաև բացատրել նրանց իրավունքները: «Հանդիպումից հետո Մանուկ Սեմերջյանն ասաց, որ կդադարեցնի հացադուլը, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք հացադուլը կդադարեցնեն նրա բախտակիցները` Սերգեյ Մովսիսյանը, Սերգեյ Պետրոսյանն ու Արսեն Առուշանյանը»,- հաղորդեցին մամլո ծառայությունից: Հայտնի է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խցերի ներսում փոխել պատուհաններից մեկ մետր հեռավորության վրա գտնվող ճաղավանդակները, ինչը հացադուլ հայտարարելու պատճառներից մեկն էր: Ընդ որում, գործակալության զրուցակիցը նկատել է, որ որպեսզի աշխատակիցները հանդիպեն և ականջ դնեն հացադուլի մյուս մասնակիցների բողոքներին, նրանց ազգականները պետք է գրավոր դիմում հղեն ՀՀ օմբուդսմենի գրասենյակին: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել: «Մինչև հիվանդի առողջական վիճակը չի հասնում կրիտիկականի, նրան անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում: Եվ հետո բանտում չկան բուժզննություն անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ»: Բացի սարսափելի սանիտարական պայմաններից, կալանավորներին միայն տարին մեկ է թույլատրվում երկարատև հանդիպում հարազատների հետ: Հայտնի է նաև, որ կալանավորների ուղարկած նամակները չեն հասնում հասցեատերերին: Կարելի է ասել, որ նրանք լիովին զրկված են արտաքին աշխարհի հետ շփումից: Չնայած բանտի ղեկավարության ճնշմանը, կալանավորները կշարունակեն հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց բողոքները չեն հասել համապատասխան կառույցներին: Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցրած 66 հոգուն, ապա, որոշ տվյալներով, նրանց ստիպել են դա անել՝ տարբեր տեսակի սպառնալիքներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար |