ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ուշադրությամբ հետևում է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին

PanARMENIAN.Net - Հայաստանն ուշադրությամբ հետևում է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լիբիայում և ընդհանրապես Միջին Արևելքում տեղի ունեցող իդարաձությունները: «Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»,- նշել է նա:

Տիգրան Բալայանի խոսքով, նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները, Հայաստանը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---