Լևոն Արոնյանը 13 միավորով շարունակում է գլխավորել «Ամբերի» մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը 13 միավորով շարունակում է գլխավորել «Ամբերի» մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին կայացավ «Ամբեր» շախմատային առաջնության 9-րդ տուրը, որտեղ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն էր: Առաջինը խաղարկեցին «կույր» շախմատը: Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով էր խաղում և 39-րդ րոպեին հաղթանակ տարավ: Այդ աղյուսակում Արոնյանը 7 միավոր է հավաքել և առաջատարն է:

Արագ շախմատի պարտիան ավարտվեց ոչ ոքի, և Արոնյանը 6 միավորով 2-րդ տեղում է:

Հայ շախմատիստի հաշվին 13 միավոր կա, և նա վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 12 միավոր ունի Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), 9,5 միավոր է հավաքել Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Նախավերջին` 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը (Բուլղարիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---