ՀԲ. Գնաճի զսպումը մարտահրավեր է Հայաստանի համար

ՀԲ. Գնաճի զսպումը մարտահրավեր է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դեռ հավատարիմ է իր նախկին կանխատեսումներին, որոնց համաձայն Հայաստանում տնտեսական աճը 2011-ի տվյալներով կազմելու է 4-5 տոկոս, մարտի 23-ին Երևանում հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Եթե չլինեն արտաքին գործոնները, ինչպիսիք են` էներգետիկ գործոնը, պարենային ճգնաժամը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ, ապա գյուղատնտեսության կատարողականի հետ միասին ակնկալում ենք, որ Հայաստանին կհաջողվի պահպանել գնաճի նպատակային ցուցանիշը` նախատեսված երկրի Կենտրոնական բանկի կողմից»,- հավելել է նա:

Դրա հետ կապված` Ժան Միշել Հափին ընդգծել է, որ գնաճի կառավարումը բավական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: «Բնական է, որ գները բարձրանում են, ազդեցությունն իրենց վրա ավելի շատ զգում են բնակչության խոցելի շերտերը: Ուստի մենք լիովին հավանություն ենք տալիս գնաճի զսպման երկրի քաղաքականությանը և այդ ուղղությամբ աշխատում ենք երկրի իշխանությունների հետ»,- ասել է նա:

Միաժամանակ, երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկրի կառավարության քաղաքականությունը և ԿԲ դրամավարկային քաղաքականույան խստացումը պետք է հավասարակշռված լինեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---