Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարին

Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 76-րդ սեմինարը, որին կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Կարլ Լամերսը:

Սեմինարի աշխատանքին մասնակցում են նաև վրացական ղեկավարության ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը, ինչպես նաև փորձագետներ:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, Հայաստանը չի մասնակցելու սեմինարին:

Սեմինարի ընթացքում քննարկվելու են տարածշրջանի իրավիճակը, վրաց-ռուսական հակամարտությունը, Վրաստանի ինտեգրման հարցերը եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում, Վրաստանում ժողովրդավարության զարգացումը, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---