Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են երկրում բարեփոխումների իրագործման առաջընթացը

PanARMENIAN.Net - Մի շարք բարեփոխումների հաջող ավարտը, այդ թվում` ընտրական օրենսրգրքում, անհրաժեշտ է 2012-ի ընտրությունների ընթացքում ժողովրդավարություն ապահովելու համար և պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակում: Այդ մասին ասվում է Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Փրեսկոտի և Ակսել Ֆիշերի` Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունում: «Մենք ողջունում ենք Հայաստանում բարեփոխումների իրագործման առաջընթացը: Մի շարք քայլեր են ձեռնարկվել 2008-ի մարտյան դեպքերի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ, սակայն այս առումով դեռ անելիք կա: Ձերբակալվածների առկայությունը, ինչպես նաև այն, որ 10 մարդկանց մահվան հանգամանքները բացահայտված չեն, շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը: Դա կարող է բացասական ազդել հաջորդ ընտրությունների վրա»,- նշել են համազեկուցողները:

Նրանց հայտարարությունում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին քաղաքական կամք դրսևորել և հնարավորինս արագ լուծել այդ խնդիրները: «Հայաստանի հարցը կքննարկվի ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում».- նշվում է Փրեսկոտի և Ֆիշերի հայտարարությունում, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---