ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-30-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - 24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունաստանի ազգային պաշտանության նախարար Ակիս Ցոխաձոպուլուսի հրավերով, մարտի 27-30-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունում:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հունասատնի բարձրագույն ղեկավարության եւ ռազմական ղեկավարության հետ, հանդիպում Հունսաստանի Ցամաքային զորքերի ակադեմիայում ուսուցանող հայ կուրսանտների հետ:

Այցելության հիմնական նպատակը հայ-հունական ռազմական համագործակցության իրականացման հետ կապված խնդիրների եւ հեռանկարների քննարկումն է:

Մասնավորապես, կքննարկվեն ռազմաուսումնական եւ խաղաղապահ ստորաբաժանման ձեւավորման բնագավառներում համագործացության ընդլաիյման հնարավորությունները, պաշտպանական նշանակության համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: --0--
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---