Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մտադիր է աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մտադիր է աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառության միջև գոյություն ունի մեծ անհավասարակշռություն, քանի որ ապրանքաշրջանառության զգալի մասը կազմում է Հայաստանի կողմից իտալական ապրանքների ներկրումը: Այդ մասին մարտի 25-ին Երևանում «Իտալիա-Հայաստան. համագործակցության ծրագրեր» համաժողովի բացման ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Նա նշել է, որ թեև հիմա դա Իտալիայի առավելությունն է, սակայն դա վատ է տնտեսության համար երկարաժամկետ հեռանկարում, և իրենց նպատակն է աջակցել Հայաստանից Իտալիա արտահանման զարգացմանը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը կարող է Իտալիա արտահանել այն ապրանքները, որոնք հիմա ներկրում է, մասնավորապես, պերճանքի առարկաներ, կահույք, հագուստ, գյուղատնտեսական արտադրանք: Դրա համար պետք է համատեղ ձեռնարկությունների ստեղծում, ինչպես նաև հայկական արտադրանքի հավաստագրում ԵՄ չափանիշներին համապատասխան: 2010-ին Հայաստանում իտալական ներդրումները կազմել են 3.6 մլն դոլար, առաջին հերթին շինարարության, հողմակայանների ոլորտում, երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 127 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---