Այս տարի հայերի համար ֆուտբոլային հանդիպումն առավել կարևոր է, քան կլիմայի գլոբալ փոփոխությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարի ամենայա «Երկրի ժամը», որի շրջանակներում մեկ ժամով անջատվում են բոլոր էլեկտրական սարքերը, Հայաստանում համընկնում է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման հետ: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի բնակիչներին մարտի 26-ին ժամը 20:30-ից մասնակցել «Երկրի ժամին»: Թեև, հաշվի առնելով գալիք ֆուտբոլային հանդիպման հետ կապված իրարանցումը, որը կայանալու է հենց մարտի 26-ին և տևելու է մինչև ժամը 21:00, կարելի է ենթադրել, որ միջազգային կազմակերպության բոլոր կոչերն անտեղի կլինեն հայ ազգի համար, որը սրտի տրոփյունով սպասելու է այդ խաղին: Հայերը մոլորակի բնակչության մեծամասնության նման բառացիորեն «հիվանդ» են այդ խաղով և ամենայն հավանականությամբ, չեն անջատի իրենց հեռուստացույցները և ռադիոընդունիչները, քանի որ ֆուտբոլը նրանց համար ամեն դեպքում ավելի կարևոր է: «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: «Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |