Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 1-11-րդ տեղերը

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 1-11-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ֆրանսիական Էքս լը Բենում կայացել է շախմատի Եվրոպայի առաջնության 3-րդ տուրը: Հայ գրոսմայստերներից երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Սամվել Տեր-Սահակյանը: Նա 3 միավորով կիսում է 1-11-րդ տեղերը:

2.5-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը, որոնք 3-րդ տուրում ոչ ոքի են խաղացել

Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանն ունեն 2-ական միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 1.5:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---