Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի գլխավերևում ամպեր են կուտակվում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի գլխավերևում ամպեր են կուտակվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է անձամբ ստուգել իրավիճակն ադրբեջանական բանակում և գործուղել է անվտանգության ու պաշտպանության հարցերով իր օգնական Վահիդ Ալիևին առաջնային գիծ: Ալիևի զեկույցը կարող է վերջ դնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կարիերային: Այդ մասին գրում է «Ենի մուսավաթ» ադրբեջանական թերթը: Թերթը հայտնում է նաև, որ Ալիևը հասցրել է լինել ճակատային գծի բոլոր զորամասերում՝ առանց նախազգուշացման: Նա եղել է նաև աղմուկ հանած Շամխորի զորամասում, որտեղ փետրվարի 20-ին 7 զինվոր էր զոհվել: Ակնկալվում է , որ Վ.Ալիևը հատուկ զեկույց կնախապատրաստի նախագահի համար ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին, որից կախված կլինի նաև Սաֆար Աբիևի ճակատագիրը: Չի բացառվում, որ նրա տեղը կարող է զբաղեցնել հենց Վ.Ալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---