«Ժառանգության» պատգամավորները դեռ չգիտեն, թե երբ կվերսկսեն աշխատանքը Հայաստանի խորհրդարանում

«Ժառանգության» պատգամավորները դեռ չգիտեն, թե երբ կվերսկսեն  աշխատանքը Հայաստանի խորհրդարանում

PanARMENIAN.Net - «Ժառանգության» խմբակցության պատգամավորները դեռ չգիտեն, թե երբ են վերադառնալու ՀՀ ԱԺ աշխատանքին: Ինչպես լրագրողներին հաղորդել է պատգամավոր Անահիտ Բախշյանը, դեռ չի որոշվել կուսակցության Քաղաքական խորհրդի նիստի օրը, որում քննարկվելու է խորհրդարան վերադառնալու հարցը: Պետք է նշել, որ Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 25-ին լրագրողներին հայտարարել է, որ պատգամավորների վերադառնալը խորհրդարան կախված չէ նրա հացադուլից, և որ վերադարձի հարցն ընդունվելու է մոտ օրերս կուսակցության քաղխորհրդի նիստում:

Բախշյանը չի կարողացել պատասխանել կուսակցության առաջնորդի հացադուլն ավարտելու ժամկետի մասին հարցին: Նա նշել է, որ հացադուլի մասին որոշում կայացնելիս Ր. Հովհաննիսյանը կուսակցությունից ոչ մեկի հետ չի խորհրդակցել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---