Միջազգային ճգնաժամային խումբը հոռետես է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում

Միջազգային ճգնաժամային խումբը հոռետես է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որում հոռետեսորեն է գնահատել ապագայում դրա կարգավորման հեռանկարները: Ինչպես նշվում է ՄՃԽ պաշտոնական կայքում, «չնայած բարձր միջազգային, ներառյալ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետաքրքրվածությանը, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները վերջին տարիներին ամենացածր մակարդակում են»:

ՄՃԽ-ն մտադիր է հաշվետվություններ պատրաստել հակամարտության գոտում տեղ գտնող և անհանգստացնող միտումների, մասնավորապես բռնության ակտերի թվի բարձրացման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Խումբը ծրագրում է հաշվետվություն պատրաստել շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ առաջարկներով:

Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 2011 թվականի ընթացքում բացի ղարաբաղյան հիմնախնդրից Խմբի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Կոսովոյի և Սերբիայի միջև բանակցությունների հետ կապված խնդիրներն ու կիպրոսյան հիմնախնդիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---