Google-ն ընդունում է հայտեր «Google Summer of Code 2011» ուսանողական գլոբալ ծրագրի համար29 մարտի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Google-ի պաշտոնական բլոգը հայտարարում է, որ այսօրվանից Google-ն ընդունում է հայտեր «Google Summer of Code 2011»-ի (Կոդերի Google ամառ 2011) համար։ Սա գլոբալ ծրագիր է աշխարհի ուսանողների համար։ Շնորհիվ այս ծրագրրի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ կրթաթոշակ՝ բաց կոդով ծրագրեր կոդավորելու համար, ձեռք բերել փորձ ծրագրային ապահովման զարգացման ոլորտում և ստեղծել ավելի շատ բաց կոդեր, ինչը նպաստավոր է վեբ աշխարհի համար։ «Google Summer of Code 2011»-ին դիմելու համար անհրաժեշտ է այցելել ծրագրի կայքը՝ www.google-melange.com և ներկայացնել Ձեր առաջարկ-ծրագիրը։ Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 18-ը։ «Google Summer of Code 2011»-ը առաջին անգամ փորձնական անցկացվել է 2005-ին։ Առաջին տարում մոտ 40 ծրագիր է ընդունվել 400 ուսանողի մասնակցությամբ։ Իսկ 2010-ին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են 1026 ուսանողներ, որոնց 89%-ը հաջողությամբ իրականացրել է իրենց առաջարկած ծրագրերը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |