Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը ներկայացվել է Մեդվեդևի հաստատմանը29 մարտի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ու ներկայացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրվել է Երևանում նախորդ տարվա օգոստոսին: 1995թ. կնքված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր` այն երկարաձգվել է և կկազմի 49 տարի (1995թ. սկսած): 102-րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: Ռազմակայանը ենթարկվում է ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին: Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի: Ըստ կատարված փոփոխությունների պայմանագրի գործողության ժամկետը կերկարաձգվի ամեն 5 տարին մեկ, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ գրավոր կերպով չիրազեկի հակառակ կողմին նրա գործողությունը կասեցնելու մտադրության մասին: Քանի որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի պաշտպանությունից բացի, հայկական ԶՈՒ-հետ համատեղ իրականացնում է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանությունը, ռուսական կողմը, ըստ փաստաթղթի, պարտավորվում է մատակարարել հայկական բանակը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմակայանի զինվորական ստորաբաժանումները կգործեն կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |