Հրանտ Դինքը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան միշտ որպես սպառնալիք է դիտարկել հայերին29 մարտի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 30-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեբորա Ջոնսը ԱՄՆ պետդեպարտամենտին է հաղորդել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ հանդիպման մանրամասները, որ տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 14-ին: «Իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը մեծ կորուստ է Թուրքիայի համար: Դեսպանատան աշխատակիցները հաճախ էին հանդիպում Դինքի հետ: Նման վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2006թ. նոյեմբերի 14-ին, երբ Դինքը հանդիպեց ԱՄՆ Աշխարհում կրոնի ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Դինքը շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով, որ բացասական պատմական հիշողությունների աղբյուրը ավելի շատ ազգայնամոլությունն է, քան կրոնը»: «Թուրքիան երբեք չի դիտարկել ազգային փոքրամասնություններին որպես իր քաղաքացիներ: 60 հազար հայերը շարունակում են ապրել որպես երկրորդ կարգի մարդիկ: Թուրքական պետությունը հայերին միշտ ընկալել է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը, սակայն այսօր հայերի քանակն այնքան է նվազել, որ նրանք այլևս վտանգավոր չեն: Ստեղծված իրավիճակը Թուրքիան փորձում է օգտագործել իր շահերից ելնելով: Այսօր նույնիսկ համայնքը որպես այդպիսին իրավունքներից զուրկ է»,-ասել է Դինքը ԱՄՆ դեսպանի ներկայությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |