Բաքվում դեռևս չգիտեն, կմեկնի արդյո՞ք Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը Երևան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի վերջում Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստը, որին հնարավոր է նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությունը: «Շեյխուլիսլամի անունով հրավեր չի ստացվել ոչ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինից, ոչ այն պետությունից, որտեղ տեղի է ունենալու նիստը»,-ասել է վարչության միջազգային կապերի բաժնի վարիչ Մուղադդես Պայիզովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Երևանում, Սբ Էջմիածնում: Նախորդ տարվա ապրիլին Բաքվում տեղի ունեցած Համաշխարհային կրոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Փաստաթղթում նշվում էր, որ կրոնական առաջնորդները ողջունում են կողմերի բարի կամքի արտահայտումը, գերիների ազատագրումն ու կոչ են անում կրոնական գործիչներին ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---